WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը խոստացել է մինչև այս տարվա վերջը հրապարակել երեք երկրների կառավարությունների և ԱՄՆ-ի ընտրությունների վերաբերյալ «զգալի տվյալներ», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կհրապարակենք տվյալներ, այդ թվում և ԱՄՆ-ի ընտրությունների վերաբերյալ»,- ասել է նա տեսակամուրջի ընթացքում, որը հեռարձակվել է Բեռլինում՝ հավելելով, որ Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մասին տեղեկությունները կհրապարակվեն մինչև նոյեմբերի 8-ին դրանց անցկացումը:
«Տվյալները հետաքրքիր մանրամասներ կներկայացնեն ընտրությունների ընթացքի վերաբերյալ»,- ասել է Ասանժը:44-ամյա Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում 2010 թվականին Շվեդիայի տրամադրած ձերբակալության եվրոպական օրդերով: Շվեդիայում նա մեղադրվում է բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ:
Երկու տարի անց, մինչ իր գործը քննվում էր դատարաններում և լինելով գրավի դիմաց ազատության մեջ Անգլիայում՝ իմանալով, որ Գերագույն դատարանը մերժել է նրա բողոքարկումը, նա ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը