«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ԱԺ հայտարարությունների ժամին շնորհակալություն հայտնեց հանրապետության տարբեր համայքներում ԼՀ-ի օգտին քվեարկած անձանց՝ հավելելով, որ «պատասխանատու կերպով իրականացնելու են իրենց ներկայացրած ծրագրերը»: Անդադառնալով Վանաձորի ՏԻՄ ընտրություններին Մարուքյանն ասաց.
«Բացառիկ հնարավորություն ունենք, որպեսզի առաջին անգամ ընդդիմադիր խմբակցությունը մեծամասնություն լինի. ՀՀԿ-ն 13 մանդատ ունի, իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, ԼՀ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՎ-ն միասին՝ 18»,- ասաց Մարուքյանը՝ ասելով, որ առաջին անգամ է նման բացառիկ հնարավորություն ստեղծվել, երբ «ընդդիմադիր ուժերով կարող են ձեւավորել բազմակուսակցական տեղական ինքնակառավարում»:
Մարուքյանը հիշեցրեց, որ Վանաձորի ընտրողների 63 տոկոսը դեմ է քվեարկել իշխող ՀՀԿ-ին, ուստի «ՀՀԿ-ն Վանաձորում չի կարող իշխանություն լինել»:
Պատգամավորի համոզմամբ՝ նման հնարավորությունը պետք չի բաց թողնել:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը