Եվրախորհրդարանը վավերացրել է կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրը
Եվրախորհրդարանը վավերացրել է կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրը, հայտնում է LaCroix–ը։ Սա առաջին գլոբալ պարտադիր կլիմայական համաձայնագիրն է։ Ավելի վաղ փաստաթուղթը ստորագրել էին ՄԱԿ անդամ 175 պետություն։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի խոսքով՝ համաձայնագիրը ստորագրած երկրների ռեկորդային քանակը ուղերձ է միջազգային հանրությանը, որ ժամանակն է գործել՝ հանուն մարդկության։
