«Քաղաքական գործոնը փողն է». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթ ունենալով, այսօր հայտարարեց, որ ինքն արդեն հասկանում է, թե ինչու Վանաձորում կամ Գյումրիում ՀՀԿ-ն առաջին տեղը գրավեց. «Այն քաղաքացին, որ փողոցում ինձ բռնում, ասում է, թե Շարմազանովը, որ ձեռս ընկնի, փռթիկ-փռթիկ կանեմ, չես պատկերացնում ոնց եմ ես դրանից զզվում, նույնն էլ իմ մասին ասում է Շարմազանովին: ՀՀ-ում քաղաքականությունով հետաքրքրված մեծ մասը կոնկրետ շահագրգռվածություն ունի. ինձ տեսնում, մտածում է՝ սա վաղը-մյուս օրը մի գործի կգնա ու մի քյար կլինի: Ես հիմա վստահ չեմ՝ սա պատճա՞ռ է, թե հետեւանք: Այստեղ՝ այս դահլիճում, նստածների մեծ մասը մտածում է ոչ թե պետության այլ իր ընտանիքի կարիքները լուծելու մասին. քաղաքականության մեջ գաղափարական մարդ կամ չկա, կամ զրոյական է: Սա նկատի ունեմ եւ քաղաքական էլիտային,  եւ ընտրողին: Այսօր կարող է հարց լուծել ատամի պրոտեզի խնդիրը լուծելը, իր ռեցեդիվիստ ախպորը բանտից հանել. հիմնական քաղաքական գործոնը ՀՀ-ում փողն է: Ընտրություններում հաղթանակած քաղաքական ուժը ամեն ամիս փող է ծախսել ընտրությունների վրա՝ դա կլինի դեղ, օպերացիա, կոշիկ, կապ չունի՝ զուտ նյութական արժեքը քաղաքական գործոն է: Ի՞նչ պիտի անի այն ընդդիմությունը, որ կցված չէ որեւէ օլիգարխի, պիտի գտնի համախոհներ, եթե չկան նրանք, պիտի ստեղծի, որոնք առանց հոգնելու պիտի զարկեն այս պատին՝ կոտրվելով, ծեծվելով, ձեռառնվելով, ուրիշ ճանապարհ չկա: Փոփոխությունների հիմքը ժողովրդի կամարտահայտությունն է»: Ըստ նրա՝ եթե քաղաքական ուժը երեք կամ հինգ տոկոս է հավաքում ընտրություններում, չի կարող հեղափոխություն անել, թեկուզ տասը տանկ, հինգ հատ էլ հրթիռ տան: Պարոն Փաշինյանն անդրադարձավ նաեւ ՊՊԾ գնդի գրավմանն ու Սասնա Ծռերին. «Ես միշտ կասկածանքով եմ վերաբերվում այն մարդկանց, որ ասում են սրանց պետք է խփել, սպանել, փրթել-թափել, հենց այս մարդիկ են, որ դրդեցին Սասնա ծռերի տղերքին ծայրահեղ քայլի դիմել: Միշտ վստահ եմ եղել որ ԱԱԾ  գործակալներ են: Սասնա ծռերի ապստամբությունից հետո քանի՞ հոգի կանգնեց նրանց կողքին ու զենք վերցրեց: Իսկ հետո այդ նույն մարդիկ, որ տեսնում են Շարմազանովին, ասում են՝ արա, դրանց կոխցրեք, դրանք էդ ինչ արին: Իսկ Գյումրիում ու Վանաձորում ո՞վ ամենից շատ ձայն հավաքեց՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, որոնք տարբեր ժամանակներում իշխանություն են եղել, ու այս ընտրություններին, փաստորեն, իրենց համահեղինակության մասին հայտարարեցին տեղի ունեցած բոլոր բացասական երեւույթների  վերաբերյալ»:  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am