ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ նիստում հանդես եկավ արտահերթ ելույթով: ՀՀԿ խոսնակը նշեց, որ ԿԸՀ-ը Տիգրան Մուկուչյանի շնորհիվ տարիների ընթացքում հասել է մեծ հաջողությունների. «ԿԸՀ-ի դերը ընտրական գործընթացում չափազանց մեծ է: Ես հեռու եմ այն մտքից, որ թե ԿԸՀ-ն, թե ՀՀ քաղաքական ուժերը իդեալական են, բայց առաջընթաց է նկատվում ու այստեղ մեծ է ԿԸՀ-ի Տիգրան Մուկուչյանի դերը: 2011-ից մինչ օրս որևէ միջազգային դիտորդական առաքելություն կասկածի տակ չի դրել, ո՛չ ընտրությունների, ո՛չ էլ ԿԸՀ որևէ աշխատակցի պրոֆեսիոնալիզմը»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովն իր ելույթում անդրադարձավ նաև հոկտեմբերի երկուսին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին. «Հանրապետականը երբեք նպատակ չունի աշխատելու «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով, մենք ազատ ընտրությունների կողմնակիցն ենք, որովհետև ՀՀ-ն բոլորիս հայրենիքն է»,-նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն իր ելույթի ավարտին պատգամավորներին կոչ արեց իրենց ձայնը տալ Տիգրան Մուկուչյանին:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը