Միակ մխիթարությունը թերեւս այն է, որ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններն իրենց բովանդակությամբ արմատապես տարբերվում են ՏԻՄ ընտրություններից, հետեւաբար՝ ծանոթ-մոտիկ- բարեկամներին ձայն տալու գործոնը կարող է զգալիորեն ավելի թույլ լինել։ Վերջին հաշվով՝ խորհրդարանական ընտրություններում երկրի քաղաքական ղեկավարության փոփոխության հարց է լուծվում, եւ ոչ թե որոշվում է, թե ով պիտի «կճմտի» ասֆալտի փողերից կամ իր մոտիկ-բարեկամներին մանկապարտեզի վարիչ-մարիչ նշանակի։ Այլ հարց է, որ ՀՀԿ-ն կարծես թե այս խնդիրն էլ է լուծել՝ «ռեյտինգային ընտրությունների» մեխանիզմի շնորհիվ։ Քանի որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցականից բացի նաեւ «ռեյտինգային» ընտրություններ են լինելու, մեծ է հավանականությունը, որ խորհրդարանական ընտրություններում նույնպես կաշխատի ծանոթ-մոտիկ-բարեկամներին ձայն տալու սկզբունքը։ Ու հենց սա է ՀՀԿ-ի այսօրվա ցնծության բուն պատճառը. ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ այդ մեխանիզմն աշխատում է, հետեւաբար՝ իրենք կարող են առանց մեծ աղմուկի 30-40 տոկոս ձայն ստանալ մի երկրում, որտեղ ժողովրդի 80-90 տոկոսն իրենցից զզվում է։ Չէ՞ որ զզվանքը քաղաքական կատեգորիա չէ, իսկ մարդիկ ձայն են տալու ոչ թե ՀՀԿ-ին, այլ ՀՀԿ ցուցակում ներգրավված անձանց։ Համենայն դեպս՝ ՀՀԿ-ում հույս ունեն, որ հենց այդպես էլ լինելու է։ Իսկ ընդդիմության խնդիրը, համապատասխանաբար, լինելու է ժողովրդին հակառակը համոզելը։ Դրա համար դեռ բավականաչափ ժամանակ կա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը