Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Հարցի քննարկումը սկսելուց առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտնեց, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտնեց, որ 2015թ. սահմանադրական փոփոխություններով արդեն Կենտրոնական հանձնաժողովի նախագահին և անդամներին նշանակելու է Ազգային ժողովը: «Մենք ունենք 7 թեկնածուներ, որոնցից մեկը պետք է լինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Այժմ մենք քննարկում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Մուկուչյանին ընտրելու հարցը: Հանձնաժողովում բավականին բովանդակային քննարկումների արդյունքում մենք եկել ենք այդպիսի որոշման»,-նշել է Սահակյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանը իր ելույթում ընդգծեց, որ ԿԸՀ-ն ձևավորվում է ընտրական գործընթացների առումով բավականին բարդ ժամանակահատվածում: «Նախ ընդունվել է նոր Ընտրական օրենսգիրքը, որը պարունակում է նոր իրավական կարգավորումներ, ընտրական գործընթացի կազմակերպման առումով որդեգրվել են նոր մոտեցումներ: Բավական է նշել, որ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը ենթադրում է շուրջ 5 տասնյակ նոր որոշումների ընդունում՝ իրավահարաբերությունների ամբողջական կարգավորում իրականացնելու համար: Այդ որոշումների մի մասն արդեն ընդունվել է, մյուս մասը պետք է ընդունվի հնարավորինս կարճ ժամկետներում, որպեսզի ընտրական գործընթացի մասնակիցները բավարար ժամանակ ունենան նոր կարգերին ծանոթանալու համար»,- ասաց Մուկուչյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը