Brent նավթի գինը
Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչրսների գինը լոնդոնյան էլեկտրոնային ICE բորսայում 2004-ից ի վեր առաջին անգամ մեկ բարելի դիմաց 35 դոլարից ցած է իջել: Որպես նվազագույն արժեք գրանցվել է մեկ բարելի դիմաց 34,85 դոլարը: ԱՄՆ-ի նավթի պահուստների վերաբերյալ տվյալների հրապարակման սպասման ֆոնին ֆյուչրսները փակման գնի համամատ 4,4 տոկոսով էժանացել են:
