«Բալասանյան դաշինքը 15 մանդատից ավելին չունի». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների ընտրության հարցի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար ը դիմելով նախագծի հիմնական զեկուցող, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հարցրեց, թե Գյումրու ընտրությունների արդյունքներն ինչպես են ամփոփել, որ Բալասանյան դաշինքին 17 մանդատ են հաշվել: «Դուք մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել եք՝ Բալասանյան դաշինքին 17 մանդատ է տրվել բացառապես օրենքի համաձայն, չգիտեմ՝ որ օրենքին եք հղում արել, ինձ թվում է մեր և ձեր Ընտրական օրենսգրքերը տարբեր են, որովհետև մեր Ընտրական օրենսգրքով բոլոր հնարավոր ու անհնար հաշվարկներով, բոնուսներով ու վերահաշվարկներով, Բալասանյան դաշինքը 15 մանդատից ավելին չունի: Ես իհարկե հասկանում եմ, որ մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ առայժմ չկա, և ՀՀԿ-ական մեր գործընկերները Ձեզ հետ միասին փորձում են հիմնավորել Բալասանյան դաշինքի 17 մանդատը, երևի հավակնում են լրացնել այդ բացը»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Բալասանյան դաշինքն ունի 15 մանդատ, ԲՀԿ-ն՝ 9-ը, ՀՎԿ-ն՝ 5, ԳԱԼԱ-ն՝ 4: ԿԸԿ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքը հրապարակվելու է քվեարկությունից հետո 7-րդ օրը։ «Հետևաբար հարցազրույցի ժամանակ, որ Դուք հիշատակեցիք, ըստ էության հաշվի են առնվել քվեարկության նախնական արդյունքները: Ինչ վերաբերում է ԸՕ կանոնակարգմանը, բնավ չհավակնելով Նոբելյան մրցանակի, ասեմ, որ այս ԸՕ-ն նորույթ չէ, այս կանոնակարգումներում նորույթ չկա, հստակ ամրագրված է, որ քվեարկությունից հետո նախ որոշվում են այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են 6 տոկոս շեմը, դաշինքի պարագայում՝ 8 տոկոսը, հաշվարկելուց հետո սկսվում է մանդատների հաշվման պրոցեսը: Հաշվարկի արդյունքում ստացվում են այն թվերը, որ Դուք եք ասում, բայց կա նաև շարունակություն, եթե այդ ամենից հետո որևէ կուսակցություն ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, ապա արդեն գործում է բոնուսը»,- բացատրեց Մուկուչյանը:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am