Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի և նրա ընկերների՝ Դրաստամատ Թադևոսյանի, Մեսրոպ Նազարյանցի սպանության գործով հերթական դատական նիստը։ Ինչպես նիստից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե նախկին դատական նիստերն անցկացվում էին մեծ դահլիճում, ապա այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ այն անցկացվում է ավելի փոքր դահլիճում։ Դատական նիստն անցկացվում է առանց միջադեպերի։ Այս պահին մեղադրող կողմը ներկայացնում է տեղեկություններ՝ հարուցված քրեական գործից, որոնք, ըստ նրա, առնչություն ունեն կասկածյալների հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, այս տարվա մարտի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գնդի աշխատակիցները՝ հրամանատար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին տեղափոխել Վահան Հակոբյանին՝ «Գաստիկին», Սարգիս Հախանումյանին՝ «Տլեին» և Սարգիս Գրիգորյանին՝ «Ծգլին»: Ինչպես դատարանից հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված դատարանի դատավոր Արտյուշա Գաբրիելյանի նախագահությամբ սկսվելու էր անդրանիկ նիստը: Վերջիններս մեղադրվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ 2015 թվականի մարտի 4-ին հանցագործ աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկին՝ Լևոն Ղազարյանին և նրա ընկերներին՝ Դրաստամատ Թադևոսյանին, Մեսրոպ Նազարյանցին սպանելու մեջ: Նրանց դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1,6,7 կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դատարանը տեղի դատական կարգադրիչների ուժերով վերցված էր ուժեղացված հսկողության տակ: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մի քանի դատարաններից լրացուցիչ դատական կարգադրիչներ էին ժամանել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը