Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս է եկել Սիրիայի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններից (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Ռուսաստանն ու Ասադը ընտրել են պատերազմի ուղին Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս է եկել Սիրիայի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններից, քանի որ ամիսներ շարունակվող բանակցություններից հետո Ռուսաստանը Սիրիայում խաղաղության հասնելու որեւէ հետաքրքրություն չի ցուցաբերում: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության Մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Էլիզաբեթ Թրուդոն. «Միացյալ Նահանգները ջանք չի խնայել, փորձելով բանակցային ճանապարհով Ռուսաստանի հետ համաձայնության հասնել, որը կնվազեցներ բռնության աստիճանը եւ հնարավորություն կտար ահաբեկիչներից տառապող բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնել»: Ռուսաստանը սակայն չի կատարել իր իսկ կողմից ստանձնած պարտականությունները ինչպես նաեւ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջները: «Փոխարենը Ռուսաստանն ու Սիրիայի վարչակարգը նախընտրել են պատերազմի ուղին, չպահպանելով հրադադարը եւ փոխարենը հարվածներ հասցնելով խաղաղ բնակիչներին», – նշել է Թրուդոն: Վերջին օրերին համաշխարհային հանրության զայրույթի ալիք է բարձրացել հրապարակված տեսագրություններից հետո, որոնց վրա պատկերված են ռմբակոծումների հետեւանքով փլատակների տակ վնասվածքներ ստացած երեխաներ, ինչպես նաեւ Հալեպի եւ Իդլիբի ռմբակոծումներից կիսաքանդ փողոցներում զբոսնող երեխաներ: Բողոքներն ուղղված են ոչ միայն ռմբակոծումներն իրականացնող սիրիական վարչակարգի եւ դրա աջակիցների այլեւ՝ աշխարհի առաջատար երկրների առաջնորդների դեմ, ովքեր ի զորու չեն կանգնեցնել ռմբակոծումները: «Ուղղակի զզվանք է առաջացնում, երբ մարդիկ, անմեղ մարդիկ, խաղաղ բնակիչներ, պատերազմի զուգահեռ վնաս են դիտարկվում», – ասում է Լոնդոնում բողոքի ցույցի մասնակից Փոլ Հարիսոնը: Մարդասիրական մի շարք կազմակերպությունների եւ Սիրիայի ընդդիմության հաղորդմամբ, ռուսական ինքնաթիռների կողմից կիրակի օրը ոչնչացվել է Սիրիայում ամենապաշտպանվածը համարվող «Քարանձավի հիվանդանոցը», որն այդ անունը ստացել էր սարի ներսում տեղակայվելու համար: Զոհերի քանակը դեռ ճշտվում է, սակայն, տեսագրությունները վկայում են, որ հիվանդանոցի մի մասն ընդհանրապես ոչնչացվել է: Այդ հիվանդանոցի ռմբակոծումը նոր բողոքների ալիք է առաջացրել աշխարհով մեկ: «ՄԱԿ-ն անօգուտ է: Նրանք մարդասպաններ, դահիճներ ու ստախոսներ են: Ամբողջ աշխարհը ստախոս է: Նրանք ընդհանրապես ոչինչ չեն անում», – ասում է Լոնդոնում բնակվող սիրիացի գործիչ Էսա Համը: Մասնագետների խոսքով, սիրիական եւ ռուսական օդուժի կողմից Սիրիայի հիվանդանոցների ռմբակոծման հետեւանքները կրկնակի սարսափելի են, քանի որ զոհվում են ոչ միայն հիվանդանքցում գտնվող բժիշկներն ու հիվանդները, այլեւ բժշկական օգնությունից զրկվում են հարյուրավոր այլ մարդիկ, ովքեր ի վիճակի չեն այլ հիվանդանոցներ այցելել: «ԱՄՆ-ում, Արգենտինայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ այստեղ, Թուրքիայում, մենք, Սիրիայի քաղաքացիները եւ մեր բարեկամները, զայրույթն ենք հայտնում Ռուսաստանի ագրեսիայի կապակցությամբ, որի արդյունքում զոհվել է 400 բնակիչ եւ շուրջ 100 երեխա», – ասում է Ստամբուլում բնակվող սիրիացի գործիչ Յասին այ Հաջ Սալեհը: Հիվանդանոցների ռմբակոծումն անթույլատրելի է, հիշեցրել են Ռուսաստանի եւ Սիրիայի իշխանություններին բժիշկները: Նրանց խոսքով, ռմբակոծումների հետեւանքով բժիշկները զոհվում, կամ անգործության են մատնվում եւ չեն կարողանում այլեւս կյանքեր փրկել: «Հալեպ քաղաքում այժմ աշխատում է 30-ից քիչ բժիշկ: Մի քանի օր առաջ դրանց թիվը 35-էր: Հավատացեք, եղած բժիշկներն էլ ուժասպառ են, սակայն նրանք հերոսաբար շարունակում են աշխատել», – ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ բժիշկ Ռիք Բրենանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդում է, որ վերջին օրերին Հալեպում ռմբակոծվել են երկու հիմնական հիվանդանոցներն ու ջրամբարները: Միացյալ Նահանգները մեղադրել է Ռուսաստանին բռնություններ կատարելու մեջ՝ Ասադի վարչակարգի ամրապնդման նպատակով, սակայն Մոսկվան չի պատրաստվում նվազեցնել ռազմական գործողությունների աստիճանը: Ռուսաստանի ռմբակոծումներից միայն Սիրիայի տարածքում 2016 թվականին զոհվել է ավելի քան 9000 մարդ:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
«Միայն տխմարը չի հասկանում՝ ինչ ասաց Պուտինը Նիկոլին»․ մանրամասներ Անդրանիկ Միհրանյանից (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ Նիկոլը սոված թողեց իր «շունշանգյալներին»․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակ մանրամասներ՝ ովքեր և ինչ վիճակում են եղել Փաշինյանի «խորոված փարթիին»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկո՛լ, այ ողորմելի՛, Քոչարյա՞նն էր ամբողջ օրը Կրեմլում, թե՞ դու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Խրտվիլա՛կ, ո՞նց լեզուդ պտտվեց՝ այդպիսի բան ասես»․ Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Քանի՞ գերի հետը կբերի Մակրոնը․ Նաիրա Զոհրաբյան (video) Որտեղ ցեղասպանությունը անպատիժ է մնում, այնտեղ դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ Հ1-ի տնօրենը հույս ունի Իսրայելի հարվածն Ադրբեջանին․ ի՞նչ է սպասվում․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Դատաստանից չե՛ք խուսափելու, սպասե՛ք․ Արա Աբրահամյան (video) Մեքենան բախվել է 53 համարի ավտոբուսին, խցանում է առաջացել Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից Ձեզ ասել եմ՝ Ալիևի «քա*ակն եք ուզում պաչել», շարվե՛ք Նիկոլի դիմաց․ Արշակ Կարապետյան (video) «Երբ այս տեսակը ստանում է իշխանություն, ամեն կերպ ոչնչացնում ու քանդում է այն ամենը, ինչը գոյություն է ունեցել մինչև իրեն». Արմեն Հովասափյան Հիմա հայտնեմ խայտառակ տեղեկություն Արթուր Աբրահամի մասին․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Էրեբունի վարչական շրջանում քաղաքացի է հանկարծամահ եղել Էրդողանը զորակցություն է հայտնել Թրամփին՝ ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հարձակման փորձի կապակցությամբ Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ․ պարզաբանում Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են անձանց հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է քրգործ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր #ՈՒՂԻՂ. Նիկոլին խաբել են․ 2400 հոգի արագ հետ են գնացել․ Հայկ Նահապետյան (video) Ջերմաստիճանը կնվազի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am