Արթուր Աբրահամը ռևանշ-մենամարտ կանցկացնի
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, հնարավոր է, ռևանշ-մենամարտ անցկացնի բրիտանացի Մարտին Մյուրեի հետ: «Bild» պարբերականը, հղում կատարելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին, գրում է, որ մենամարտը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 12-ին` Մոնտե Կարլոյում։ Սպասվում է, որ այս զույգի հաղթողն իրավունք կստանա WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտելու Ջիլբերտո Ռամիրեսի։
