«Իրատեսը» նախորդ համարում անդրադարձել էր դատապարտյալներին տրվող սննդին հատկացված գումարներին, որոնց կեսն անգամ տեղ չի հասնում, իսկ չնչին մասն էլ օգտագործվում է անորակ սնունդ մատակարարելու վրա։ Այդ հրապարակումից հետո եւ՛ դատապարտյալներից, եւ՛ նրանց հարազատներից բավականին շատ արձագանքներ եղան։
Նախ բոլորը միաբերան պնդում էին, որ եթե տնից եկող ծանրոցները չլինեն, իրենք շաբաթներով սոված կմնան, բայց չեն ուտի, իրենց բառով ասած, «շան լափը»։
Նրանք այս առնչությամբ նոր վարչապետին հորդորում են ստուգել սննդի գնման իրական ցանկը։ Պատկերը, վստահեցնում են դատապարտյալները, կզարմացնի նորանշանակ վարչապետին։
Հիշեցնենք, որ 2015-ին, արդարադատության նախարարի հրամանով, կանոնակարգվել է պահեստից օրական դուրս գրվող սննդամթերքի ցանկի, քանակի եւ որակի հսկողության կարգը: Հրահանգը նախատեսում է նաեւ պատասխանատու հերթապահի ու բժշկի կողմից ճաշերի քանակի եւ որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություն, որի շրջանակներում վերջիններս պարտավոր են համապատասխան եզրակացություն ներկայացնել:
Հարց է առաջանում՝ ի՞նչ ստուգումներ են իրականացնում հերթապահն ու բժիշկը, եթե նման անորակ սնունդ է տրվում դատապարտյալներին, ովքե՞ր են այդպիսի սնունդ գնում, եւ ո՞ւմ գրպանում են հայտնվում դատապարտյալների օրապահիկի գումարները։ Դատապարտյալները հուսով են, որ այս հարցը վարչապետի անմիջական ուշադրության կենտրոնում կլինի, եւ կշահի նախ եւ առաջ պետական բյուջեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը