Ինդիկատոր եւ լյուստրացիա՝ ով է բարձրանալու ավելի արագ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունը կարող է վերածվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ առաջիկա խորհրդարանի ընտրությանը նախորդող գործընթացի «դիդակտիկ» նյութի: Հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներում տեղի ունեցած ավագանու ընտրությունը, որը, ըստ էության, նաեւ քաղաքապետի ընտրություն է, ստեղծեց մի իրավիճակ, որտեղ ՀՀԿ ավանդական «միանձնյա» հաղթանակի փոխարեն՝ տեսականում առկա է նույնիսկ ՀՀԿ-ի պարտություն: Համենայնդեպս՝ թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը ընդհանուր առմամբ ստացել են ավելի շատ ձայն, հավաքել են ավելի շատ մանդատ, քան ՀՀԿ-ն: Հետեւաբար տեսականորեն եթե նրանք իսկապես ընդդիմադիր են բոլորը եւ իսկապես հրամայական են համարում ՀՀԿ-ն իշխանությունից հեռացնելը, թեկուզ միայն այդ երկու քաղաքներում, ապա թվում է, որ նրանք այլ տարբերակ չունեն, քան միավորվել ավագանիներում եւ ՀՀԿ-ին խաղի կանոններ թելադրել: Այդ տեսանկյունից Գյումրիի եւ Վանաձորի ընտրությունները վերածվել են ընդդիմադիր դաշտի ինդիկատորի կամ «լյուստրացիոն» մեխանիզմի: Այժմ կերեւա, թե այդ երկու քաղաքների ավագանիներ անցած քաղաքական ուժերից իրականում ով որքան է անկեղծ եղել կամ անկեղծ լինում, երբ հայտարարում է, որ ՀՀԿ-ն Հայաստանի համար չարիք է եւ օր առաջ պետք է հեռացնել իշխանությունից: Նրանք բոլորը այժմ ստացել են ՀՀԿ-ն առնվազն Գյումրիի եւ Վանաձորի իշխանությունից հեռացնելու հնարավորություն: Հատկապես, որ այդ հնարավորությունն օգտագործելու դեպքում նրանք կարող են հանրային հսկայական լիցք կուտակել համապետական հնարավորությունից՝ 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ: Եվ հակառակը՝ եթե Վանաձորում եւ Գյումրիում ՀՀԿ-ն կարողանա պահպանել իր քաղաքապետական եւ իշխանական դիրքերը, ապա դա լինելու է խորհրդարանի ընտրությունից առաջ հարված ընդդիմադիր դաշտի դիրքերին: Ըստ էության ստացվում է, որ ՀՀԿ-ն չի հաղթել կամ չի հաղթել ինչպես միշտ, սակայն իրավիճակը մարտահրավեր է դարձել ավելի շատ ոչ թե ՀՀԿ-ի, այլ ընդդիմադիր ուժերի, ընդդիմադիր դաշտի համար: Կամ ոչ պակաս մարտահրավեր է ընդդիմադիր դաշտի, քան ՀՀԿ-ի համար: Եվ սա իրականում վերջին տարիներին հայաստանյան ներքաղաքական պատկերի տրամաբանական «հանգրվանն» է, երբ պարզվում է, որ ՀՀԿ-ի իշխանության խնդիրը ավելի շուտ ընդդիմադիր դաշտում է, այդ դաշտում առկա խնդիրների տողատակերում, եւ Հանրապետականը իշխանությունը պահում է ոչ թե սեփական ուժի, այլ մրցակիցների կամ ընդդիմադիր դաշտի թուլության հաշվին: Ավելի արագ բարձրանալու հնարավորություն ունի նա, ով ավելի խորը եւ ընդգրկուն կկարողանա տալ նոր իրավիճակի «ախտորոշումը» կամ «ստուգաբանությունը», նոր իրավիճակի համակարգային հիմքերը եւ պատճառները՝ կարողանալով դրանք համադրել ավելի մեծ շրջանակի վրա, քան ՏԻՄ ընտրությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am