Հրապարակը գրում է. «Երեկ 2 անսպասելի հրաժարական եղավ, ինչպես գրել էինք շաբաթ օրը, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվեց նախագահի պաշտոնից և Աժ նախագահին դիմում ներկայացրեց մանդատը վայր դնելու մասին։ Հիշեցնենք, որ այս գումարման խորհրդարանին ընդամենը 5 ամիս է մսացել աշխատելու։ Երկրորդ հրաժարականը, որը ոչ պակաս տարօրինակ էր, ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանինն էր, որն այս պաշտոնին նշանակվել էր 2016-ի մարտին։ Ոչ լրիվ 7 ամսվա ընթացքում նա չէր հասցրել առանձնապես աշխատել։ Անհասկանալի է, թե ինչ իմաստ ուներ նրան ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ՊԵԿ տեղափոխելը, եթե այսքան կարճ էր աշխատելու, և նրան փոխարինելու էր թոշակի տարիքի հասած Ֆելիքս Ցոլակյանը։ Իսկ փոփոխությունը, ասում են, պնդել է Կարեն Կարապետյանը, որը ՊԵԿ նախագահի կարևոր պաշտոնում իր համար վստահելի մարդ էր պատկերացնում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը