Վերահսկվողից դեպի անձև քաոս` սիրիական տարածքներում

Վերահսկվողից անձեւ քաոսի անցման նախադրյալներն էին հուշում ռազմական այն գործողությունները, որոնք արձանագրվեցին Սիրիայի Հալեպ քաղաքում անցյալ օրերին։ Համաձայնեցված զինադադարն անպայման պիտի ընդհատվեր, ռուս-ամերիկյան ոչ միայն դեկլարատիվ, այլ նաեւ գետնի վրա ռազմական միջնորդավորված երեւույթով անուղղակի ըստ էության ուղղակի բախումների հետեւանքով։ Ամբողջ խնդիրը կենտրոնանում էր այն պահանջի վրա, որ ռուսներն անընդհատ արծարծում էին` տարանջատել ընդդիմադիր զինյալներին ահաբեկչական խմբավորումներից։ Դեպքերը այնպես էին ստացվում, որ հակակառավարական ուժերի գրոհներում որոշ պահերի մշուշ էր ստեղծվում զինյալ տարրերի ինքնության վրա, նրանց պատկանած կազմակերպությունների առումով։ Իրադրությունները հուշում էին, որ ԻՊ-ը դեռեւս իբրեւ գործիք գործառույթ ուներ իրականցնելիք արգելակելու համար կառավարական ուժերի առաջխաղացումը կամ նրանց կողմից ռազմավարակն նոր գոտիներ նվաճելու գործընթացը։ Ռուսական կործանիչների գործողությունները կենտրոնացան Հալեպ քաղաքի վրա՝ ամբողջ շրջանը մաքրելու ԻՊ-ի ներկայությունից եւ ազդեցությունից։ Փաստորեն, ամիսներ առաջ ռուսական զինուժի կողմից հայտարարված սիրիական տարածքներից հեռանալու հայտարարությունը այս ձեւով արմատապես եւ գործնապես չեղարկվում էր։ Ռուսները շարունակում են վերահսկել սիրիական ծովեզերքը իրենց ռազմանավերով, Դամասկոսը, ռազմավարական այլ կարեւոր տարածքներ եւ հիմա էլ որոշել են ապաԻՊացնել սիրիական կարեւորագույն քաղաքը։ Այս առումով, լաբիրինթոսային իրավիճակ է ստեծվել։ Մի կողմից, Անկարան հյուսիսային Սիրիայում ուզում է ստեղծել անվտանգության գոտի, ներխուժում է Ջարաբլոս եւ ԻՊ-ի դեմ պատերազմելու պատրվակով չեզոքացման գործողություններ է իրականացնում քրդերի դեմ. մյուս կողմից, Վաշինգտոնը թույլ չի տալիս, որ Անկարան անարգել իրականցնի իր զինվորաքաղաքական առաջադրանքը. նա թե՜ զսպում է քրդերի առաջխաղացումը եւ թե՜ միաժամանակ քրդական խաղաքարտը օգտագործում Թուրքիայի դեմ։ Մինչ Մոսկվան մերձեցման եւ թեկուզ կարճաժամկետ համաձայնություններով արտոնում է Թուրքիայի մուտքը Սիրիա. սրա փոխարեն Անկարան համաձայնում է Մոսկվայի հետ, որ վերջինը կենտրոնանա Հալեպի վրա։ Պատահական չէ, որ Անկարան համեմատաբար գեթ առերեւույթ աւելի պասիւ պահվածք ուներ վերջին իրադարձությունների նկատմամբ։ Եւ նույնքան պատահական չէ, որ Անկարայի մոտ կանգնած զինյալ խմբավորումները իբրեւ քաղաքական առաջադրանք հայտարարել էին Սիրիայի ապառուսականցման եւ ապաիրանացման կարգախոսը, այս անձեւ քաոսի ստեղծման ծրագրին տալու դիմադրության շարժման ծխածածկույթ։ Երեւույթները հուշում են, որ զինյալ ընդդիմության եւ ահաբեկչական խմբավորումների տարանջատումը այս հանգրվանին չի լինելու։ Այլ, ԻՊ-ին գործիքավորելու վարքագիծը շարունակվելու է որոշակի ժամանակի համար։ Ամենամշուշոտ դերը Անկարային է վերաբերում։ Մի կողմից, Մոսկվայի հետ մերձեցած Անկարան, ԻՊ-ի դեմ պատերազմում պիտի շարունակի ներառել քրդերին. Ահա այստեղ է նաեւ որ տարանջատումը հստակացնելու պահանջներ դրվեն ԻՊ-ի դեմ անհաշտ պատերազմ հայտարարողները։ Անկարայի խաղը այս երկկողմանի լարախաղացությամբ շուտով սպառվելու է։ Հակառակ մերձեցումներին եւ հակառակ ներխուժման արտոնություններին, Անկարայից բացի ոչ մի ուժ իբրեւ ահաբկչական միաւորներ չի նույնացնում ԻՊ-ին եւ քրդերին։ Բարդ մեկնաբանելի այս իրավիճակը հստակորեն հուշում է մի երեւույթ։ Ստեղծվում է անձեւ քաոս, որ գուցե վերջնական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հանգրվան է։ ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am