Մոսկվայի համար կարևոր է. բանակցելը պետք է
Մոսկվան կարևոր է համարում Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնությունների խաթարումը թույլ չտալը: Այդ մասին մահմեդականների Նոր տարվա առիթով ընդունելությանը ելույթ ունենալով՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է TASS-ը: «Ժնևում սեպտեմբերի 9-ին ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքում ավարտին հասցվեց փաստաթղթերի փաթեթի շուրջ համաձայնությունը: Հավատացած ենք, որ դրանց հետևողական իրագործումը հնարավոր կդարձներ ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպումը»,- նշել է Լավրովը:
«Կարևոր ենք համարում թույլ չտալ համաձայնությունների խաթարումը, ապահովել ռազմական գործողությունների դադարեցումը և միջսիրիական քաղաքական գործընթացի վերականգնման համար պայմաններ ստեղծելը»,- ընդգծել է նա:
