Այս ընտրությունները եղել են որակապես շատ ավելի բարվոք. Աշոտյան

Նախնական տվյալներով՝ Հայաստանի 292 համայնքներում  անցկացված ընտրություններում Հանրապետական կուսակցությունը միայն իր անդամներով հաղթանակ է տարել համայնքների 60-ից ավելի տոկոսում` 176 համայնքում: Եղել է նաև 10 համայնք, որտեղ ՀՀԿ-ն առաջադրել և սատարել է անկուսակցական թեկնածուների: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա կարծիքով՝ այս ՏԻՄ ընտրությունները որակապես ավելի լավ բարվոք են եղել. «Բոլոր խնդիրներով հանդերձ, որոնք, ցավոք, դեռ ուղեկցում են մեր տարբեր ընտրություններին, աներկբա է, որ այս ընտրությունները եղել են որակապես շատ ավելի բարվոք: Ինձ մի քաղաքական ակտիվիստ գրեց, որի անունը չեմ տա, բայց գնահատականը շատ լավն էր: նա ասում էր, որ Վանաձորի ընտրությունները նման էին կինոյի միջի ընտրություններին՝ իրենց քարոզարշավով: Քարոզարշավ, որը թույլ տվեց բոլոր թեկնածուներին, հիմնական խաղացողներին հիմնականում զուսպ, պարկեշտ և հետաքրքիր քարոզչական հնարքներով իրականացնել սեփական ծրագիրը»: Աշոտյանի խոսքով՝ այս ընտրություններում հիմնականում հաջողվել է պահպանել ազնիվ խաղի կանոնները. «Նոր Սահմանադրությունը մենք չենք ներկայացրել հանրությանը որպես առաջարկություն մեզ համար, ոչ, մեր գործը դրանով բարդացել է, բայց մենք այս բարդացած պայմաններում կրկնակի ուրախ ենք, որ կարողացել ենք այս նոր խաղի նոր կանոններին համահունչ տանել լավ հաղթանակներ: Ի դեպ, այդ «հաղթանակ» բառից պետք չէ խրտնել: Երբ մի ընդդիմադիր կուսակցությունից մի տեղ հաղթում են, գրում եք՝ ընդդիմությունը հաղթեց, իշխանության հաղթանակի մեջ էլ ոչ մի վատ բան չկա»:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am