Քանյե Ուեսթը դուրս է վազել բեմից` տեղեկանալով Քիմի վրա հարձակման մասին. տեսանյութ
Քանյե Ուեսթը Նյու Յորքում իր համերգի ժամանակ խելագարի պես դուրս է նետվել բեմից, երբ տեղեկացել է, որ Քիմ Քարդաշյանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել կիրակի գիշերը Փարիզի հյուրանոցում:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 39-ամյա ռեփերը Նյու Յորքի Քուինս թաղամասի համերգասրահում ելույթ ունենալիս է եղել, երբ օգնականը բեմ է վազել և հայտնել նրան կատարվածի մասին, որից հետո երգիչն անհապաղ դադարեցրել է ելույթը:
