Ֆիլիպինների նախագահը սպառնացել է
The Manila Times-ը հայտնում է,որ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է խզել Վաշինգտոնի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։ «Կցանկանայի հիշեցնել ամերիկացիներին, որ այդ փաստաթուղթը չի կրում պաշտոնական բնույթ, դրա վրա չկա Բենիգնո Ակինոյի ստորագրությունը։ Դուք պետք է կրկնակի լավ մտածեք, քանի որ ես կխնդրեմ Ձեզ լքել Ֆիլիպինները»,- հայտարարել է Դուտերտեն։ « Մանիլայի հանդեպ Վաշինգտոնը նախկինի պես ունի գաղութական համախտանիշ։ Նրանք կարծում են, թե մենք նախկինի պես ենթարկվում ենք իրենց»,- ասել է Ֆիլիպինների առաջնորդը։
