ԱԺ նիստում քննարկվում է նոտարիատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա նշեց մի քանի կարևոր փոփոխություններ, որոնք էապես կհեշտացնեն քաղաքացիների կյանքը. «Առաջին կարևոր փոփոխությունը նոտարների գույքային պատասխանատվության հարցի հստակեցումն է: Նախկինում նոտարը քաղաքացուն փոխհատուցում էր միայն դիտավորությամբ պատճառած վնասի համար, սակայն նոր օրենքը պարտավորեցնում է փոխհատուցել քաղաքացուն նաեւ անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքում: Երկրորդ փոփոխությունը նոտարներին իրավաբանական փաստերի հաստատման իրավասություն տալն է՝ ազգակցական կապերի, ամուսնության, ամուսնալուծության, մահվան դեպքերի եւ այլն:
Իսկ երրորդ փոփոխությունը վերաբերում է նոտարի գրասենյակից դուրս գործողություններ կատարելուն: Լինում են իրավիճակներ, երբ շահագրգիռ անձանց խնդրանքով նոտարը կարող է նոտարական տարածքից դուրս կատարել իր գործառույթը, բայց եթե նախկինում դա հայեցողական էր, այսինքն՝ նոտարն էր որոշում՝ երբ է իրեն հարմար, գնա, թե չգնա, ինչ գումարի դիմաց գնա, ապա նոր օրենքով նոտարը պարտավոր է շահագրգիռ կողմի հիվանդության, տեղաշարժման դժվարության պարագայում իրականացնելու իր գործառույթը գրասենյակից դուրս քաղաքացու դիմելու նույն օրը կամ հաջորդ՝ աշխատանքային օրը, եւ ոչ ուշ»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը