«Լուսավոր Հայաստան»-ը «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդը» կուսակցություններին առաջարկում է կոալիցիա կազմել և ստանալ Վանաձորում քաղաքապետ նշանակելու հնարավորություն։
Այս մասին Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Վանաձորում իշխանությունները ջախջախիչ պարտություն են կրել ՝չնայած նրան, որ ընտրությունների ընթացքում եղել են «կառուսելի», ընտրակաշառքի դեպքեր, իսկ քարոզարշավի ընթացքում էլ վարչական ռեսուրսի օգտագործման։
Էդմոն Մարուքյանը նաև մանրամասնեց, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ձայները միասին բավարար չեն լինի քաղաքապետ նշանակելու համար, եթե իրենք միավորվեն՝ կունենան ռեալ հնարավորություն, քանի որ նախնական տվյալներով ՝ 13 մանդատ է ստացել Հանրապետականը՝ առանց բոնուսի, 10 մանդատ՝ «Լուսավոր Հայաստան»ը՝ բոնուսով, 5 մանդատ՝ «Հայկական վերածնունդ»-ը՝ բոնուսով, 3 մանդատ «Բարգավաճ Հայաստան»-ը՝ բոնուսով, 2 մանդատ ՀՅԴ-ն՝ առանց բոնուսի. «Եթե միավորվեն, կլինի 18 մանդատ և ՀՀԿ-ին Վանաձորում կդարձնենք ընդդիմադիր»,- մանրամասնեց նա։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը