«Հայկական Վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) վարչության անդամ, ՕԵԿ քարտուղար Մհեր Շահգելդյանը չի կարծում, որ հնարավոր է համագործակցության գնան ու իշխանության հետ դաշինք կազմեն Վանաձորում և Գյումրիում:
ԱԺ-ում լրագրողների հարցին, թե քանի որ ՏԻՄ ընտրություններում առաջադրված կուսակցություններն անցողիկ շեմը նախնական արդյունքներով չեն հաղթահարել, հնարավոր է դաշինքով օգնեն նրանց՝ պատասխանեց. «Ոչ նման բան չի քննարկվել: Ընդհանրապես ես չեմ կարծում, որ նման բան հնարավոր է: Չկա այդպիսի բան, այդպիսի խնդիր չկա»:
Հարցին, իսկ հնարավոր է դաշինք կազմեն Վանաձորում «Լուսավոր Հայաստանի» և ԲՀԿ-ի հետ՝ ՀՀԿ-ին հետևում թողնելով, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. « Կհամագործակցենք միայն այն քաղաքական ուժերի հետ, որոնք իսկապես ցանկություն ունեն աշխատելու, որոնց հետ համապատասխանում են արժեքային մոտեցումները, ծրագրերը։ Սա զուտ իրավիճակային չպիտի լինի»: ««Լուսավոր Հայաստանը» քաղաքական դաշտ է մտել վերջին շրջանում, ունի իր մոտեցումները, մնացածը՝ ինչպիսի մոտեցումներ են ձևավորում Վանաձորում , կտեսնենք»,- ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղարը:
Միաժամանակ նա կոչ արեց չշտապել եզրակացություններ անելիս ու չենթադրել, որ իրենք չեն գնա այս կուսակցության հետ համագործակցության: «Մենք մեր դիրքորոշումները հստակ կարտահայտենք: Դրական ենք վերաբերում, իրենց տեսակետներն ունեն շատ հարցերում, նոր հայացք է, ստացել են քվեներ, մնացածը պաշտոնապես կհայտարարենք»,- նկատեց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը