«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել մեկ ինստիտուցիոնալ ընդդիմություն երկրում չի լինելու ժողովորդավարական իշխանափոխություն: «Մենք հավակնել ենք, հավակնում ենք լինել այդ միակ ընդդիմությունը, դաշինքային հարաբերությունները մեզ համար դժվար պատկերացնելի են, և եթե կան կուսակցություններ, ովքեր պատրաստ են ուժերը մեկտեղել, նրանք պետք է համախմբվեն մեկ քաղաքական ուժի շուրջ»,-ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանին զարմացրել է այն հանգամանքը, որ Գյումրիում և Վանաձորում հանրապետական կուսակցությունը հաղթեց, որ իրենք պետք է հետևություններ անեն այդ արդյուքներից: Խոսելով ընտրակաշառքների և իշխանության կողմից վարչական լծակների օգտագործման մասին՝ Փաշինյանը նշեց, որ ինքը, ճիշտ է, խախտումներ նկատել է, ընտրակաշառքի մասին խոսակցություններ լսել է, բայց փաստեր չունի: «Ընտրությունների արդյունքները ճնշող մեծամասնությամբ ծավալվել են հետևյալ կերպ. ընտրողը եկել է, քվեարկել է քվեաթերթիկը գցել է քվեախցի մեջ, համենայն դեպս այս պահի դրությամբ ես այդպիսի որևէ տեղեկություն չունեմ, ընտրակաշառքի մասին»,-նշեց պատգամավորը:
Մանրամասներըէ տեսանյութում
Լուսինե Միքաելյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը