Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
Յ.Խաչատուրովը ծնվել է 1952թ. մայիսի 1-ին Վրաստանի Տետրի-Ցկարո քաղաքում:
Սովորել է Թբիլիսիի հրետանային հրամանատարական Կարմիր շքանշանի ուսումնարանում: Ծառայել է հեռավոր արևելյան զինվորական օկրուգի մոտոհրաձգային դիվիզիայի հրետանային գնդի կրակային դասակի հրամանատարի պաշտոնում: Զզբաղեցրել է մարտկոցի հրամանատարի, հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ շտաբի պետի, առանձին հակատանկային հրետանային դիվիզիոնի հրամանատարի պաշտոններ:
1982թ. օգոստոսից մինչև 1985թ. հունիսը եղել է Լենինգրադի Մ.Ի.Կալինինի անվան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր:
Ակադեմիան հաջողությամբ ավարտելուց հետո նշանակվել է Բելառուսի զինվորական օկրուգի տանկային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնին:
1987թ.-ից մինչև 1989թ. փետրվարը ծառայել է Աֆղանստանում` 40-րդ բանակի 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնում:
1989թ. հոկտեմբերին Աֆղանստանում ծառայությունն ավարտելուց հետո նշանակվել է Բելառուսի զինվորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատարի պաշտոնին:
1992թ. ապրիլին Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով գործուղվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրամադրության տակ և նշանակվել 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատարի պաշտոնին:
Ակտիվորեն մասնակցել է ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը և Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին:
ՀՀ Նախագահի` 2009թ.-ի հունվարի 31-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը