Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն Աֆրիկան «երկիր» է անվանել/տեսանյութ/
Ինչպես նշում է lenta.ru-ն, Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնը, իր վերջին ելույթներից մեկի ժամանակ խոսելով միջազգային հարցերում Միացյալ Թագավորության ունեցած դերակատարման մասին, Աֆրիկա մայրցամաքն անվանել է «երկիր»: «Աֆրիկայում կյանքի միջին տևողությունը զարմանալիորեն աճել է, երբ այդ երկիրը ներառվեց համաշխարհային տնտեսական համակարգում»,-ասել է բրիտանացի պաշտոնյան:
