Իրանը կմեծացնի նավթի արտահանումը
Gazeta.ru-ն հայտնել է ,որ Իրանի ազգային նավթային ընկերության՝ միջազգային հարաբերությունների հարցերով գործադիր տնօրեն Սեյեդ Մոհսեն Ղամսարին հայտարարել է,որ Իրանը մտադիր է առաջիկա ամիսների ընթացքում մեծացնել նավթի արտահանումը օրական 150 հազար բարելով։
Արտահանման աճը հնարավորություն կտա մեծացնել Իրանի ամենօրյա արտասահմանյան մատակարարումները 2.2 մլն բարելից 2.35 մլն բարելի։ Ղամսարին նշել է, որ մոտ 600-650 հազար բարել արտահանվող նավթ հայտնվում է եվրոպական շուկաներում։ Նրա խոսքով՝ 2.5 մլն բարելի արտահանման ցուցանիշի հասնելը կդառնա բարդ հանձնարարություն,պետական ընկերության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ներկայումս ներքին շուկայում սպառվում է օրական մոտ 1.8 մլն բարել։
