Այսօր` հոկտեմբերի 2-ին, հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում` այդ թվում նաև Գյումրիում և Վանաձորում, կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Թվով 375 համայնքներում կայացած ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 20.00-ի դրությամբ 378557 է կամ 50.87 %, Գյումրիում քվեարկության մասնակիցների թիվը 46.092 է կամ 36.59 %, Վանաձորում` 41.189 կամ 42.66 %:
Քվեարկության մասնակիցների թվին, ըստ համայնքների և ըստ ընտրական տեղամասերի, կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում`http://www.elections.am/tim2016/:
Ժամը 20.00-ին սահմանված կարգով փակվել են բոլոր 837 ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն սկսել են քվեարկության արդյունքների ամփոփման նիստերը, որոնց ընթացքում կկազմվեն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները: ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կտեղադրվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը