«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն, ում եղբայրն առաջադրվել է որպես քաղաքապետի թեկնածու,լրագրողների հետ զրույցում նշեց,որ Վանաձորում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերն ակտիվացել են երեկոյան 18:00-ից հետո:
«Ահազանգեր են ստացվել գումար բաժանելու վերաբերյալ, քվեաթերթիկը հեռախոսով նկարելու դեպքերն են շատացել: Թե ինչքանով կարող է այս ամենը ազդել ընտրությունների արդյունքների վրա, չեմ կարող այս պահին կանխատեսել:Նախորդ ընտրություններին քվեարկել է 44 հազար մարդ, հիմա արդեն իսկ 36 հազար մարդ 18:00-ի դրությամբ քվեարկել է»,- նշեց նա:
Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ նկատի ուներ իրենց շտաբի անդամ Աստղիկ Ավետիքյանը, երբ ասում էր, որ ՀՅԴ-ից ու ԲՀԿ-ից ընտրակաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ ահազանգ կա, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Կոնկրետ այս պահին փաստեր չկան: Երբ մենք այցելել ենք տարածքներ, ՀՀԿ ներկայացուցիչներին ասել ենք, ասել են՝ կապ չունենք, բայց մենք էլ պնդել ենք, որ փող ունեցող ուժը դուք եք: Որևէ ակտիվիստ, դիտորդ, օպերատիվ աշխատանք չի կարող կատարել ու կապ չունի, թե որ ուժն է բաժանում, դա քրեորեն հետապնդելի արարք է »:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը