Զիկա վիրուսը հասել է Կանադա
Tass գործակալությունը՝ հղում անելով CBC հեռուստաալիքին հայտնում է,որ Կանադայում արձանագրվել է Զիկա վիրուսով վարակվածության 3 դեպք: Նշվում է, որ վիրուսով վարակված բոլոր 3 քաղաքացիները Լատինական Ամերիկայից՝ Կոլւոմբիայից և Սալվադորից են վերադարձել օրեր առաջ: Վարակվածներից երկուսը Բրիտանական կոլումբիա նահանգում են, երրորդը՝ Ալբերտայում: Ներկա պահին վիրուսը կլիմանական պայմաններից ելնլեով չի կարող տարածվել, քանի որ այս ժամանակահատվածում ակտիվ չեն այն փոխանցողները՝ մոծակները:
