Վանաձորում ՏԻՄ ընտրությունների հիմնական խախտումը քվեաթերթիկները նկարելն էր, իսկ հիմնական ահազանգերը վերաբերում էին ընտրակաշառքին: Այս մասին Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ընդդիմադիր թեկնածուների շտաբերի ներկայացուցիչների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեցին նրանք:
Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Էդգար Ոսկանյանն ասաց, որ իրենց շտաբը ստացել է բազմաթիվ ընտրախախտումներ, տեղամասերի դիմաց եղել են բազմաթիվ կուտակումներ, միջադեպեր են գրանցվել մի քանի տեղամասերում, որոնք ճշտվում են:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աստղիկ Ավետիքյանն էլ նշեց, որ խախտումներ են արձանագրվել: Ըստ նրա՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում ստացել են ահազանգ 30/17 տեղամասից, որտեղ, Ավետիքյանի խոսքով, ԲՀԿ ցուցակի երկրորդ համարը գլխավորող Հրանտ Մարգարյանը, ով այցելել է տեղամաս, դուրս է եկել հանձնաժողովի անդամներից մի քանիսի հետ, ապա, նրա գնալուց հետո նույն տեղամասում հայտնաբերվել է դատարկ քվեաթերթիկ:
30/15 տեղամասում, Ավետիքյանի խոսքով, գրանցվել է ռուսական անձնագրով քվեարկություն, ինչից հետո իրավաբանը բացատրել է հանձնաժողովին, որ դա օրենքի կոպիտ խախտում է, բայց նախագահը հրաժարվել է ընդունել պատճառաբանությունը:
«Նախագահն ասել է, որ դա թույլատրելի է, բայց, կարծես, ամեն դեպքում արձանագրություն կազմվել է»,- նշեց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը