Շմոլ գազից 145 դպրոցական է թունավորվել
ABC-ն հայտնում է,որ ավելի քան 140 դպրոցական է հոսպիտալացվել ԱՄՆ Տեխաս նահանգում Բոմոնտ քաղաքի միջնակարգ դպրոցում շմոլ գազից թունավորվելու հետևանքով, : Բժիշկները կանչվել են դպրոց այն բանից հետո, երբ դպրոցի աշխատակիցների ու աշակերտների մոտ սկսվել են գազից թունավորման ախտանշաններ՝ սրտխառնոց, գլխապտույտ, գիտակցության կորուստ, հայտնել են Բոմոնտի հրշեջ ծառայության ներկայացուցիչները: «3 բժշկական հաստատություններ ընդունել են նվազագույնը 145 հիվանդի»,- հայտարարել են տեղի իշխանությունները: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Դպրոցի ադմինիստրացիան չեղյալ է հայտարարել դասերը:
