Վանաձորում սույն թվականի հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստան Կուսակցության վստահված անձանց կողմից արձանագրված խախտումները։
Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ժամը 14։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում Լուսավոր Հայաստան Կուսակցության վստահված անձանց կողմից արձանագրված ընտրախախտումները։
• 20/17 (Չուխաջյանի անվան արվեստի դպրոց, Աղայան փ․ 86ա) ընտրատեղամաս է այցելել Բարգավաճ Հայաստան Կուսակցության ավագանու երկրորդ համարի թեկնածու Հրանտ Մարգարյանը և հանձնաժողովի անդամին դուրս հանել քվեարկության սենյակից։
Նույն ընտրատեղամասում հայտնաբերվել է նաև դատարկ ծրար, որը փաստում է «կարուսել» կոչվող ընտրակեղծարարության մասին։
• 30/47 (թիվ 1 Մշակույթի տուն, Նարեկացու փողոց 43 )ընտրատեղամասում վստահված անձը քվեախցիկում հայտնաբերել է քվեաթերթիկ։ Կզմվել է արձանագրություն։ Նույն ընտրատեղամասի մոտ եղել են կուտակումներ։
• 30/45 (թիվ 5 դպրոց, Տիգրան Մեծի փողոց 1/1) ընտրատեղամասում ևս եղել են կուտակումներ։
• 30/27 (թիվ 9 դպրոց, Զոր․ Անդրանիկի փողոց 71) ընտրատեղամասում վստահված անձը հայտնաբերել է, որ դրոշմակնիքը հեշտությամբ մաքրվում է թաց անձեռոցիկով։
• 30/51 (Տաղավար, Բաղրամյան պ․ 63) ընտրատեղամասում կուտակումներ են եղել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբոր որդու մասնակցությամբ։ Բաժանվել է ընտրակաշառք։
• 30/55 (թիվ 33 մանկապարտեզ, Տարոն 2 ՔՇՀ-3) ընտրատեղամասում ոստիկանության միջամտությամբ կանխվել է կրկնաքվեարկության փորձ։
• 30/47 (թիվ 1 Մակույթի տուն, նարեկացու փողոց 43) ընտրատեղամասում քաղաքացիական անձինք հարձակվել են լրագրող Շողիկ Գալստյանի վրա և ջարդել նրա հեռախոսը։
• 30/48 (թիվ 7 դպրոց, Թևոսյան փ․ 1 ա) ընտրատեղամասում քվեարկել են ուրիշի փոխարեն։
• 30/15 (թիվ 13 դպրոց Ուսանողական փողոց 7) ընտրատեղամասում կանխվել է ՌԴ անձնագրով քվեարկության փորձը։
• 30/45 (թիվ 5 դպրոց, Տիգրան Մեծի փողոց) ընտրատեղամասում Հայկական Վերածնունդ Կուսակցության առաջին համարի թեկնածու Արկադի Փելեշյանը մտել է ընտրատեղամաս և շրջել, ինչից հետո մեր վստահված անձը հայտնաբերել է դատարկ ծրար, որը փաստում է «կարուսել» կոչվող ընտրակեղծարարության մասին։
• 30/55 (թիվ 33 մանկապարտեզ,Տարոն 2, ՔՇՀ-3) ընտրատեղամասում երկու անգամ քվեարկել են կենսաչափական անձնագրով։ Կազմվել է արձանագրություն։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը