ԳԱԼԱ կուսակցության ցուցակով Գյումրու ավագանու անդամության թեկնածու առաջադրված Լեւոն Բարսեղյանը կոչով դիմել է վստահված անձանց ու դիտորդներին:
«Հարգելի վստահված անձինք եւ դիտորդներ,
Խնդրում եմ ուշադիր հետեւել ընտրողների օգնողներին:
Օրենքով.
1. Միայն մեկ հոգի կարող է օգնել ընտրողին քվեախցում: Եթե հաջողել եք երկու օգնողի նկարել քվեախցում՝ օրինազանցություն եք արձանագրել:
2. Այդ ընտրողը չի կարող լինել տեղամասային հանձնաժողովի անդամ կամ վստահված անձ:
3. Օգնողը պիտի անձնագրային տվյալներով գրանցվի գրանցամատյանում:
4. Նույն մարդը չի կարղ օգնել մեկից ավելի ընտրողի:
Սա նշանակում է, որ հենց որեւէ մեկը փորձի օգնել ինչ-որ մեկին, պիտի հանձնաժողովի նախագահը նրան ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑԻ գրանցամատյանում: Հետեւեք, որ գրանցվի:
Այլապես առանց գրացվելու, հետո մեկ ուրիշին կբերեն «օգնելու» ու այդպիսով մեզ բոլորիս բարեհաջող կերպով «օգնած կունենան»: Եթե հանձնաժողովի նախագահը չի գրանցում օգնողին, պնդեք, որ գրանցի, պնդումը տեսանկարահանեք, հրավիրեք դրա վրա մյուս վստահված անձանց ու դիտորդների ուշադրությունը, ասեք հանձնաժողովի նախագահին, որ օրինազանցություն է անում, ահազանքեք մեզ (0312 31819, 31889, 091821363): Այդպիսով լրջորեն կսահմանափակեք բազմակի «օգնությունների» հնարավորությունը, ինչը հավակնում է դառնալ այսօրվա ընտրությունների կեղծման հիմնական գործիք:
Եթե որեւէ օգնողի գրանցեք, այլեւս չի կարողանալու մեկ ուրիշին օգնել: Եթե երկրորդ անգամ գա օգնելու, էլի պնդեք, որ պիտի գրանցվի, հենց գրանցվեց մատյանում, մենք կունենանք մեկ քրեական գործ:
Հետո չասեք, թե չէինք զգուշացրել: Նման օրինազանցություններ թույլ տված հանձնաժողովականները նույնպես կենթարկվեն պատասխանատվության, դուք միայն արձանագրեք՝ տեսագրելով»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը