Այսօրվանից ուժի մեջ է մտնում WADA-ի արգելքը մելդոնիումի յուրաքանչյուր չափաբաժնի նկատմամբ
Այսօրվանից ուժի մեջ է մտնում WADA-ի արգելքը մելդոնիումի յուրաքանչյուր չափաբաժնի նկատմամբ։ Նշենք, որ հուլիսին WADA-ն թույլատրել է մարզիկներին, որոնց օրգանիզմում հայտնաբերվել է 1 մլ-ի հաշվարկով 1 մգ մելդոնիումից ոչ ավելի, երեք ամսվա ընթացքում հանդես գալ մրցաշարերին։ Այսօրվանից մելդոնիումի յուրաքանչյուր չափաբաժին կհամարվի արգելված։ Եթե հոկտեմբերի 1-ից սկսած մարզիկների դոպինգ-նշումների մեջ մելդոնիում հայտնաբերվի, նրանք կորակազրկվեն՝ WADA-ի կանոններին համաձայն։
