«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը շնորհավորել է կնոջը՝ Մարինե Մանուկյանին, ծննդյան օրվա կապակցությամբ:
«Կինս ինձ համար եղել է այն մետաքսյա շապիկը, որը կրում եմ 1992թ. հուլիսի 4-ից: Այդ շապիկով, երբևիցե, չեմ սողացել: Հարվածներ, վայրիվերումներ, զրկանքներ, հալածանքներ՝ ինչքան ասես միասին տեսել ենք, բայց՝ ոչ մի տրտունջ:
Նրա շնորհիվ է, որ խռովքը չի հանդգնել մտնել իմ հարկի տակ:
Քչերին է հայտնի, որ նա իր հայրենասիրությամբ ու սակավապահանջկոտությամբ գերազանցում է ինձ:
Հենց դրա համար էլ, եթե նա մինչև 2016թ. հուլիսի 17-ը հերոսուհի կին էր, դրանից հետո կնքվեց նաև ՀԵՐՈՍՈՒՀԻ ՄԱՅՐ:
Եվ այդ բոլորը նա կրում է առաքինությամբ: Ավելի ճիշտ՝ առաքինությունը կրում է որպես համազգեստ: Դա է պատճառը նաև, որ բանտս այսօր ազատությունով է լցված՝ հայ կնոջ, հայ մոր անզուգական տիպարով:
Ծնունդդ շնորհավոր, Մարինե»:
Պավլիկ Մանուկյան
Սասնա ծուռ
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կալանավոր
01.10.2016թ. Երևան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը