Թուրքիան Սոմալիում ռազմաբազա է հիմնել
Թուրքիան Սոմալիում հիմնել է առաջին արտերկրա ռազմաբազան. այս մասին հայտնել է ТАСС-ը: Ռազմաբազան աշխատանքները կսկսի մոտակա ժամանակներս: Այնտեղ ծառայության կանցնեն շուրջ 200 թուրք զինծառայողներ, ովքեր կկրթեն Սոմալիի 10 հազար 500 զինվորների: Բացի այդ, ռազմաբազայի անվտանգությունն ապահովելու նպատակով Թուրքիայից հատուկ զինվորներ կուղարկվեն: Նշվել է, որ Սոմալիից հետո պաշտոնական Անկարան պատրաստվում է ռազմաբազա բացել նաև Կատարում: Այս մասին Թուրքիան 2014 թվականին հատուկ համաձայնագիր է ստորագրել:
