Նեյմարը դատի է տվել Բրազիլիայի կառավարությանը
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը դատի է տվել Բրազիլիայի կառավարությանը. այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Ենթադրվում է, որ դրա պատճառն է հարկային խարդախությունների վերաբերյալ տեղեկության հրապարակումը: Դատավոր Էդուարդո Սանթոս դա Ռոշա Պենտեադոն հայցը ստացել է մայիսի 17-ին: Մարտին Նեյմարը մեղավոր էր ճանաչվել 2012-ից 2014 թվականներին հարկերից խուսափելու մեջ ու ստիպված էր վճարել մոտ 50 մլն դոլար:
