Գրոհայինները Մոսուլում փակել են ֆոտոստուդիաները
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի Մոսուլ քաղաքում փակել են բոլոր ֆոտոստուդիաները: Մոսուլը Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքն է, բնակչությունը հասնում է մոտ մեկ մլն-ի: Այն գրոհայինները համարում են իրենց գլխավոր ժառանգությունն ու Իրաքի մայրաքաղաքը: «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, որևէ պատճառ նման սահմանփակման համար չի նշվում: Հայտնի է, որ խմբավորման ղեկավարները շարքային գրոհայիններին արգելել են տեսանկարահանվել: Աղբյուրը հիշեցնում է, որ Մոսուլը գրեթե առանց դիմադրության գրոհայիններին հանձնվել է 2014-ի հունիսի 10-ին: Ռազմական փորձագետների գնահատականներով, քաղաքում այժմ գործում են մինչև 10 հազար գրոհայիններ:
