ԴԱԻՇ-ի զինյալները իրաքյան Մոսուլում փակել են բոլոր ֆոտոստուդիաները
ԴԱԻՇ-ի զինյալները իրաքյան Մոսուլում փակել են բոլոր ֆոտոստուդիաները, հայտնում է As Sumaria հեռուստաալիքը: Նայնավա նահանգից հեռուստաալիքի աղբյուրը նշել է, որ ծայրահեղականները այդ սահմանափակումը բացատրող ոչ մի պատճառ չեն անվանել:
Նաև հայտնի է, որ խմբավորման առաջնորդները զինյալներին արգելել են կատարել որևէ լուսանկար: Այդ կապակցությամբ աղբյուրը նշել է, որ ԴԱԻՇ-ը վերջին ժամանակներում հաճախ է տալիս իրար հակասող կարգադրություններ և հրամաններ, նպատակ ունենալով պաշտպանելու խմբավորման ներքին անվտանգությունը արտաքին թափանցումներից՝ Իրաքի իշխանությունների կողմից մոտ ժամանակներս Մոսուլի ազատագրման պլանի լույսի ներքո:
