ՌԴ-ն՝ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահող
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ այսօրվանից ՌԴ-ն դառնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահող,որի առաջին ԱԽ նիստը կայանալու է հոկտեմբերի 3-ին, երբ արդեն կարգավորված կլինի առաջիկա մեկ ամսվա աշխատանքային ծրագիրը:
Այս պահին ծրագրված է մոտ 20 նիստ,որոնց հիմնական թեմաներն են լինելու Աֆրիկայի հակամարտությունները՝ իրավիճակը Դարֆուրում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Մալիում, Հարավային Սուդայի Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, նաև մերձավորարեւելյան հակամարտությունները Սիրիայում և Եմենում:
Մերձավոր Արևելքի կարգավորման մասին շարունակական եռամսյակային բանավեճերը նախանշված են հոկտեմբերի 19-ին:
