Հալեպի հիվանդանոցը «ռմբահարվել» է
Ինչպես հայտնում է BBC-ն` հղում անելով Սիրիա-ամերիկյան բժշկական միությանը, Սիրիական Հալեպ քաղաքի արևելյան թաղամասերում տարածաշրջանի խոշորագույն հիվանդանոցը բարելային ռմբահարվել է:
Նույն հաստատությունը նմանօրինակ ռմբահարման էր ենթարկվել նաև չորեքշաբթի:
Հաղորդում է ստացվել նաև, որ սիրիական կառավարական ուժերը հարվածներ են հասցրել Հալեպի պատմական Հին քաղաք թաղամասի ուղղությամբ:
Նշենք, որ վերջին օրերին Հալեպում անդադար ռմբակոծություն է տեղի ունենում, որոնցից տուժել են նաև հայկական թաղամասերը, ինչի հետևանքով հայ բնակիչներից 5-ը զոհվել է, կան նաև մի քանի վիրավորներ, որոնցից երկուսի վիճակը ծանր է գնահատվում:
