Զորավարժություններ Արաբական ծովում
Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու Պակիստանի ռազմածովային ուժերը Արաբական ծովում ՝Կարաչի նավահանգստի մոտ, անցկացնում են համատեղ զորավարժություններ, ինչը տեղի է ունեցել երկու երկրների ռազմածովային ուժերի հրամանատարությունների համաձայնեցումից հետո։ Զորավարժությունների ժամանակ անցկացվել են որոնողա-փրկարարական վարժանքներ, կիրառվել են տարբեր սցենարներ։ Իրանական կողմից զորավարժություններին մասնակցել են 1 ռազմական աջակցության նավ, 2 հրթիռակիր նավ և 1 ապահովման նավ։
