Իրանի Bavar-373-ի հեռահարությունը գերազանցում է S-300-ին /տեսաշար/
Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ֆարզադ Իսմայիլին հայտարարել է, որ երկրում արտադրված Bavar-373 զենիթահրթիռային համալիրը գերազանցում է իր ռուսական համարժեքը՝ S-300 զենիթահրթիռային համալիրը։
Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Bavar-373 հրթիռի թռիչքի հեռահարությունը 1.5 անգամ գերազանցում է S-300-ին։ Ֆարզադը նոր մանրամասներ չի ներկայացրել։
Bavar-373-ը ռադարային համակարգի հետ պաշտոնապես ներկայացվել է ընթացիկ տարվա օգոստոսին, որին ներկա է եղել Իրանի նախագահ Հասան Ռուհանին։
