Իրանը ցուցադրել է իր նորագույն անօդաչու թռչող սարքը
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ներկայացրել է իր նորագույն Saika հարվածային անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), որն ունի մեծ հեռահարություն։ Ընդգծվում է, որ այն ունակ է հարվածել 4 թիրախի։ ԱԹՍ-ի ներկայացման արարողությանը ներկա է եղել Իրանի Օդատիեզերական միության հրամանատար, գեներալ Էմիր Ալի Հաջիզադեն։ Նա նշել է, որ իրանցի մասնագետները ստեղծել են ամերիկյան RQ 170 ԱԹՍ-ի նման ԱԹՍ, որը տարիներ առաջ հայտնվել էր Իրանի տարածքում և գրեթե անվնաս հայտնվել իրանցի զինվորականների ձեռքում։
