Ֆիլիպինների նախագահը հրաժարվել է Հիտլերի հետ նմանության մասին խոսքերից
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հրաժարվել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ իրեն նմանեցնելու մասին խոսքերից: Այդ մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 1-ին հայտնել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը Facebook-ի իր պաշտոնական էջում: «Հիտլերը սպանել է երեք միլիոն անմեղ քաղաքացի, մինչդեռ Դուտերտեն խոսել է երեք միլիոն թմրավաճառ «սպանելու իր պատրաստակամության» մասին՝ հաջորդ սերնդի ապագան և երկիրը փրկելու համար»,- ասված է հայտարարությունում: Նշվում է նաև, որ Դուտերտեի խոսքերը համատեքստից դուրս են ներկայացվել. նախագահը նկատի է ունեցել, որ ոչ թե ինքը, այլ լրագրողներն են համեմատում թմրավաճառների դեմ նրա պայքարը Հիտլերի գործունեության հետ:
