Ռուսական НТВ հեռուստաալիքի հաղորդավար Անդրեյ Նորկինն ուկրաինացի քաղաքագետ Սերգեյ Զապորոժսկուն «ոչխար» է անվանել ու դուրս հանել կործանված «Բոինգի» թեմայով հաղորդման նկարահանման տաղավարից:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, «Հանդիպման վայր» («Место встречи») հաղորդման ժամանակ Նորկինը վեճի է բռնվել Զապորոժսկու հետ, որը հրավիրված էր որպես փորձագետ:
Հաղորդման թեման Ուկրաինայի օդային տարածքում մալայզիական ինքնաթիռի կործանման գործով հետաքննությունն է եղել: Հյուրերից մեկի հետ զրույցի ընթացքում հաղորդավարը փորձել է ապացուցել, որ միջազգային հանրությունն անտեսում է ռուսական կողմի բերած փաստարկները: Այնուհետև, հաղորդավարն ասել է, որ ինքնաթիռն ուկրաինական ռմբակոծիչի կողմից կործանվելու վերաբերյալ վարկածն առաջինը ներկայացրել է ոչ թե Ռուսաստանը, այլ մի ամերիկացի բլոգեր: Դա լսելով՝ Զապորոժսկին շտապել է հակադարձել հաղորդավարին՝ նրան անվանելով «ստախոս»:
Այնուհետև Նորկինն ուկրաինացուն վռնդել է տաղավարից՝ հանդիսատեսին ասելով, որ նման բան չի հանդուրժի «պատահած ամեն մի ոչխարից»:
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը