«Ընտրությունների շուրջ բանավիճելը շատ նորմալ երևույթ է, բայց երկու ընդդիմադիր ուժերի քաղաքական արգումենտներն ինձ համար համոզիչ չեն: Մի քիչ ավելի մակերևութային են և այդ մակերեսությունը՝ կոնկրետ ՏԻՄ ընտրություններում, գաղափարական կնճռոտ տարբերակումներ չունենալու պարագայում ավելի շատ ընտրական գործընթացի մաս է և ավելի շատ չեմ կենտրոնանում այդ վեճերի վրա»,-այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Անուշ Սեդրակյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև եղած կոնֆլիկտին:
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի հայտարարություն է տարածել, ուր ասվում է. «Այսօր մինչև 18.00-ն «Քաղաքացիական պայմանագիրը» կստորագրի իմպիչմենտի նախագծի տակ և Վանաձորում ինքնաբացարկ կհայտարարի հօգուտ «Լուսավոր Հայաստանի», եթե վերջինս կատարեր հայտարարության մեջ նշված երեք կետերը: Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև անձնական վեճը վերածվել էր քաղաքական շանտաժի գործիքի: Հավանաբար՝ Փաշինյանը հասկանալով, որ Վանաձորում իրենց կուսակցությունը չի կարող լուրջ արդյունքներ գրանցել, նա ցանկանում էր իր պայքարը չշարունակել մրցակից ընդդիմադիրին ոչնչացնելու գնով:
Լուսինե Միքաելյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը