Դեֆիցիտով բյուջե. Ռուսաստանում հույս չկա
Ռուսաստանի պետական բյուջեի թերակատարումը 2016 թվականին կազմելու է 4,7 տոկոս կամ դրանից մի քիչ ավել, հայտնել է ՌԴ ֆինանսների փոխնախարար, «Ռազմավարական նախագծման կենտրոնի» ղեկավար Ալեքսեյ Կուդրինը։ Հատկանշական է, որ ավելի վաղ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտնել էր, որ 2016 թվականի բյուջեի դեֆիցիտը կազմելու է 3,5-3,7 տոկոս։ Կուդրինը, սակայն, նշել է նաեւ, որ Ռուսաստանի բյուջետային եկամուտները առաջիկա երկու-երեք տարիներին չեն կարող վերադառնալ մինչպատժամիջոցային ցուցանիշներին։
