ԱՄՆ-ում մոլեգնող ձնաբքի հետևանքները
Ամերիկյան 26 նահանգներում մոլեգնող ձնաբուքն անդրադարձել է 102,8 մլն բնակիչների կյանքի վրա:
Վերջին 66 տարում այս ձնաբուքն իր հզորությամբ 4-րդ տեղն է զբաղեցնում երկրի հյուսիս-արեւելքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: ԱՄՆ օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը ձնաբքին տվել է 7,66 վարկանիշ: վատ եղանակային պայմանների հետեւանքով զոհերի թիվը 11 նահանգներում կազմել է 52 մարդ: Մահվան պատճառ են դարձել ավտովթարներից ստացած վնասվածքները, շմոլ գազից թունավորումները, ձյան մաքրման ժամանակ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջացած սրտի նոպաները: Ջորջիա, Թենեսի եւ Ալաբամա նահանգներում վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, որի հետեւանքով առանց լույսի ու ջերմության է մնացել ավելի քան 127 հազար մարդ: Ձնաբքի հասցրած վնասը կարող է կազմել 2,5-3 մլրդ դոլար: